|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառը գոհունակություն է հայտնել երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ամենաբարձր մակարդակի վրա ձևավորված հարաբերությունների կապակցությամբ:
Հայոց հայրապետն առանձնահատուկ ընդգծել է Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ և հույսով կարողացան իրենց հոգևոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայում և այսօր` որպես արժանավոր քաղաքացիներ, իրենց կարևոր ծառայությունն են բերում Ֆրանսիայի առաջընթացին և բարօրությանը:
Նիկոլ Սարկոզին, ի պատասխան, ասել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը եւ իր հարգանքն է հայտնել Հայ եկեղեցուն ու Ամենայն Հայոց հայրապետին:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Մայր տաճար, եղել Տաճարի թանգարանում, որտեղ նրանց ներկայացվել են Հայ եկեղեցու և հայ ժողովրդի նվիրական սրբությունները: