|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնա Ստերլիգովան, «Комсомольская правда»- ի հետ զրույցում խոսել է ԼՂՀ-ում հաստատվելու մասին:
«Ուրիշ էլ որտե՞ղ կարող էր Գերմանը մեզ տանել` մեր հայացքներով և սովորույթներով։ Եվրոպա՞, ուր այլասերվածություն է տիրում, Վրաստա՞ն, ուր արդեն գեյ-շքերթներ են ընթանում»,- ասել է Ստերլիգովան:
Նա նշել է, որ տեղի բնակիչները աշխատում են իրենց օգնել։
Ալյոնայի խոսքերով՝ ամուսինը հանկարծակի է կայացրել տեղափոխվելու մասին որոշումը, երբ իրենք Բելառուսում են գտնվելմ։ Սակայն կինը դժվարացել է նշել Ռուսաստանից հեռանալու պատճառները։ «Ինձ միայն ասացին, որ այս պահին դեռևս չի կարելի Ռուսաստան վերադառնալ»,- ասել է նա։
Միաժամանակ, Ստերլիգովան հերքել է տեղեկությունները, թե տեղափոխության պատճառը կարող էին լինել ազգայնականների հետ ամուսնու ունեցած կապերը։ «Եթե մեզ մոտ եղել, ապրել են ինչ-որ մարդիկ, ապա բացառապես ուղղափառներ են եղել»,- ասել է Ալյոնան: