կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 10:21
Քաղաքական

ԿԳ նախարարն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյա­լին դարձնի թաղապետ. «Հրապարակ»

ԿԳ նախարարն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյա­լին դարձնի թաղապետ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել: ԿԳ նախա­րարի ԺՊ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյա­լին դարձնի թաղապետ, խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր հա­մակիրների միջոցով վերջին օրերին ֆեյսբուքում ուղղակի տեռորի է ենթարկում գործող իշխանություն­ներին: 

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, շենգավիթցի Տիգրան Մակարյանն իր էջում Ռազմիկի նկարի տակ գրել է. «Ես պաշտո­նապես հայտարարում եմ. եթե թաղապետ նշա­նակվի այն թեկնածուն, որին որ չի ցանկանում տեսնել Շենգավիթ համայնքի բնակչությունը, ես դուրս եմ գալիս ցանկացած պայքարից, աջակցե­լուց, և իմ մասնակցությունը չի լինի ոչ մի պարա­գայում նոր ղեկավարի ներքո: Եվ կսկսենք նոր պայքար ժողովրդի կողմից ընդունված նոր ղեկավարի դեմ»:

Թեկնածուն ծնվել է 1992 թվականին: Հարցին, թե ինչ կենսագրություն ունի, ասացին՝ չի հասցրել աշխատել, սովորել-ավարտել է»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: