կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 12:40
Քաղաքական

Դաշնակցության առաջարկած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը շատ կարևոր հարց է, որին իշխանությունը պիտի ուշադրություն դարձնի. Շարմազանով

Դաշնակցության առաջարկած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը շատ կարևոր հարց է, որին իշխանությունը պիտի ուշադրություն դարձնի. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Դաշնակցության առաջարկած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը շատ կարևոր հարց է, քանի որ չկա արցախյան հարց, կա Հայկական հարցի արցախյան դրսևորում: 

«Մենք մեր գործընկերների հետ մի քանի անգամ այդ հարցի շուրջ ունեցել ենք լուրջ քննարկումներ: Ես ափսոսանքով պետք է նշեմ, որ այսօրվա պառլամենտում չկա ազգային ուժ՝ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ Դաշնակցությունը: Համազգային հարցերի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, նախևառաջ՝ Դաշնակցության, որի համար Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գերակա խնդիր է: Ինչ վերաբերում է պայմանագրին, իհարկե, սա այն հարցն է, որը պետք է միշտ լինի մեր օրակարգում: Բայց սա այն հարցը չէ, որի դետալներից հրապարակային խոսենք: Կրկնում եմ՝ սա այն հարցն է, որը պիտի լինի մեր օրակարգում և սրան պիտի ուշադրություն դարձնի  իշխանությունը: Բայց քանի որ այսօրվա  իշխանությունն  ավելի շատ ձևին է տուրք տալիս, «դըմփ-դըմփ-հու»-ին, միլիոններ է ծախսում ու Քաղաքացու օր նշում, այնքան էլ համոզված և վստահ չեմ, որ նրանք նման հարցերը խորը ուսումնասիրության կենթարկեն», -լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա: