|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանը կմնա միջուկային համաձայնագրում այնքան ժամանակ, քանի դեռ օգուտ ունի նրանից: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանը և միջազգային վեց միջնորդ երկրները` Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, 2015թ հուլիսին պատմական համաձայնության եկան իրանական միջուկային զենքի շուրջ երկարատև խնդիրը կարգավորելու համար: Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Նա նաև հայտարարեց, որ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները: