|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ՌԴ-ի մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին: Այդ մասին նա ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«Մենք կվարվենք հետևյալ կերպ` մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են, որ իրենք դադարեցնում են մասնակցությունը պայմանագրին, և մենք նույնպես դադարեցնում ենք»,- ասել է նա:
Ավելին` ՌԴ նախագահը հրահանգել է այլևս բանակցություններ չնախաձեռնել այդ հարցով:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը փետրվարի 2-ից դադարեցնում է իր մասնակցությունը համաձայնագրին: