Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ տեսա, դուրս էր ամեն տրամաբանությունից՝ Փաշինյանի այցի պահին այգում նստած իմ 7 ընկերներին ուղղակի մոտեցան ոստիկանները, ասացին, որ խախտում են արարողակարգը ու բերման ենթարկեցին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը, որը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ է եկել իր ընկերներին բերման ենթարկելուց հետո։
Նա նշեց՝ քանի որ իր ընկերներին ապօրինի զրկել են ազատությունից, թույլ չեն տվել իրենց կարծիքը արտահայտել, ինքը եկել է այգի, սպասում է, որ այս ամենի գլխավոր պատասխանատուն՝ Փաշինյանը դուրս գա, որ հայտնի իր ու հազարավոր քաղաքացիների կարծիքը։
«Ոստիկանները սարսափի մեջ են, պանիկայի մեջ են, տագնապի մեջ են․․․ ուղիղ հրամա՞ն են կատարում, թե՞ սեփական նախաձեռնություն է, չեմ կարող ասել, բայց 7 մարդու այսօր բերման են ենթարկել այս այգում նստելու կամ կանգնելու համար։ Ոչ մի կոչ չեմ ուզում անել, անիմաստ եմ համարում, ուղղակի մարդիկ թող իրենք հասկանան, թող իրենք որոշեն իրենց գործողությունները։ Այս ձևով այս իշխանությունը, որը 100 մետր քայլելու համար 7 մարդ է ձերբակալում, պատրաստվում է ինչ-որ ընտրությունների, ընտրական օրենսգիրք է փոխում։ Հիմա սա է այս երկրի իրականությունը, ու մենք մերժում ենք դա, անելու ենք ամեն ինչ, որ այդպես չշարունակվի»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության մի մասնաշենքից մյուսն ընկած 100 մետրը դարձյալ քայլել է դիպուկահարների ու բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․