Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այսօր դեպի Եռաբլուր կայանալիք երթի մասին, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր մեր պատմության վերջին 100 տարվա ամենախայտառակ դավաճանը դուրս է գալու մարդամեջ։ Այսօր՝ ժամը 13։00-ին, մեր ամենամեծ պարտության սիմվոլը լկտիաբար քայլելու է փողոցում, աներեսի պես փորձելու է գնալ Եռաբլուր և ցինիկաբար գլուխ է խոնարհելու 5000 զոհի շիրիմների առջև, որոնց մահվան մեղավորն անձամբ ինքն ու իր կին են և որոնց մեծ մասի անուններն անձամբ ինքն ու իր կինը դեռ գաղտնի են պահում։
Նիկոլի այսօրվա երթը հատուկ մանիպուլյացիա է՝ ցույց տալու, որ ինքը երկրի միակ վիժվածքը չէ։ Նա գիտի, որ այսօրվա երթի մասնակցությունը խարան է լինելու ներկաներից յուրաքանչյուրի համար: Նա այդ խարանի բեռը ցանկանում է կիսել հնարավորինս շատ մարդու հետ: Չէ՞ որ մերժված ու ատելի կդառնա ոչ միայն ինքը, այլ երթի ամեն մի քայլող։ Իսկ ո՞վ է ավելի հավատարիմ, քան նա, ով գնալու տեղ այլևս չունի։
Նիկոլը գիտի, որ իր վրայից այլևս չի ջնջվելու ո՛չ հայրենիքի դավաճանի, ո՛չ էլ ազգի տականքի պիտակը: Բայց կազմակերպելով երթ, ոտքի հանելով իր ենթականերին և ստիպելով իր հետ քայլել՝ նա ցանկանում է դավաճանի ու տականքի պիտակը փոխանցել բոլոր քայլողներին։
Ես պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ցանկացած ոք, ով այսօր մասնակցի այդ երթին՝ հարկադրված, թե կամավոր, ինձ համար դառնալու է այդ ոճրագործության համահեղինակ՝ հավասարաչափ կիսելով Նիկոլի պատասխանատվությունը։ Սա զգուշացնում եմ հիմա, որպեսզի հետո նեղացողներ կամ արդարացողներ չլինեն:
Ու թող իմանան հատկապես նրանք, ովքեր.
-զավակ են կորցրել ու որոշել են քայլել՝ դուք քայլում եք ձեր որդուն սպանածի հետ,
-ազատամարտիկ են ու կռվել են՝ դուք քայլում եք հող հանձնողի ու ձեր մարտական ընկերների արյունը ուրացողի հետ,
-պետական համակարգի աշխատակից են կամ գործատուի հրահանգով փողոց դուրս եկած՝ եթե քայլում եք, ուրեմն կամազուրկ մարիոնետ եք:
Գիտե՞ք կարելի է տարբեր կերպ ընկալել երևույթները, տարբեր կերպ տանել պարտությունը, տարբեր կերպ պատկերացնել փոփոխությունները, բայց դավաճանի և մարդասպանի հետ քայլելը ոչ մի բացատրություն ու արդարացում չունի։
Նրա երթը սգո մասին չէ։
Զինվորի մասին չէ։
Հայրենիքի մասին չէ։
Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է։ Մի´ դարձեք Նիկոլի տականքը։ Դա չի ներվելու:
Այսօր ամեն ինչ տեսանկարահանվելու է, լուսանկարվելու է։ Թույլ մի տվեք, որ ձեր սերունդները ձեզ գտնեն այդ երթում։ Ամաչելու եք:
Հ.Գ. 2.5 տարի առաջ Նիկոլը դեպի իշխանազավթում իր ուղին սկսեց միայնակ քայլելով՝ չհաշված իր մի քանի կիսամարդկանց: 2.5 տարի անց նա նորից քայլում է միայնակ, նորից իր մի քանի կիսամարդկանցով:
2.5 տարի առաջ նա գալիս էր դեպի ծաղկուն ու կենսախինդ մայրաքաղաք։ Այսօր նա քայլում է իր ամայացրած երկրով, արյան վրայով, արյունոտ ոտնահետքերով՝ դեպի գերեզման:
Քայլելով եկավ, քայլելով էլ կգնա»։