կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 09:05
Առանց Կատեգորիա

Ձեր ասֆալտը շուտով ձեզ համար կծառայի դեպի աղբաման քայլելու համար․ քահանան՝ Այբբենարանն աղբաման նետողներին

Ձեր ասֆալտը շուտով ձեզ համար կծառայի դեպի աղբաման քայլելու համար․ քահանան՝ Այբբենարանն աղբաման նետողներին

Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

«Լավ, ես չեմ հասկանում, հարգելի տոլեռանդ ու ազատ խոսքի ջատագով մեր ընկերներ ու բարեկամներ, բացատրեք ինձ խնդրեմ, թե որն է այն ազատության չափը, որ թույլ է տալիս հազարավոր մանուկների բազում սերունդների համար այդքան նվիրական հանդիսացած Այբբենարանի նման գիրքը ուղարկել աղբաման...

Հերթը հասավ Այբբենարանի՞ն ...Կամ այս տգետ ու սոռոսի դասերը ծույլիկ աշակերտի նման զուբրիդ արած աղջնակի խոսացած ցնդաբանության համար բացատրություն թող տան իր այդպես հպարտորեն նշած թիմի անդամները, կամ ասեն, որ աղջիկը վատ երազ է տեսել, կամ խոստովանեն, որ սա իրենց հերթական քայլն է մեր անդորրը խաթարելու ...

Եթե սա ձեր հերթական Քայլն է պարոնայք, ուրեմն ձեր արված ասֆալտը շուտով ձեր համար կծառայի դեպի աղբաման քայլելու համար։ Ուշքի եկ, աղջիկ ջան, աղբաման նետելու շաատ ավելի այլ առարկաներ կան, քո հիվանդ երևակայությունը հեռու պահիր Այբբենարանից։

Տեր Աստված ողորմի մեր ազգին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոռ Սոնա Ղազարյանն անդրադարձել էր Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարան»-ին՝ նշելով. «Այբբենարանում կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»:

ԱԺ պատգամավորի խոսքերին արձագանքել էր գրքի հեղինակը՝ ԱԺ պատգամավորին անվանելով կեղծարար և տգետ: