Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը դիմել է ԱՀ գլխավոր դատախազություն` 2020 թ. նոյեմբերի 1-ից հետո Ներդրումային հիմնադրամից մոտ 70 միլիարդի չափով վարկային փոխառություններ մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրելու հարցով: «Մարդիկ կան՝ 8 մլրդ 438 միլիոն են ստացել, մարդիկ կան, որոնք ստացել են 5 մլրդ 375 միլիոն վարկային փոխառություն»,- ասում է պատգամավորը:
«Քանի որ մենք՝ պատգամավորական նախաձեռնությամբ, ամիսներ առաջ չկարողացանք քննիչ հանձնաժողով ձեւավորել` Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի թիմակիցները դեմ եղան, մինչդեռ հանձնաժողովը կքններ այդ հիմնադրամի գործունեությունը։ Բացի այդ, մեզ՝ որպես պատգամավորների, որեւէ ինֆորմացիա չեն տրամադրում նաեւ, թե ովքեր են այդ անձինք եւ կազմակերպությունները, թե որքանով են մեր ռեսուրսները ճիշտ եւ նպատակային օգտագործել, ուստի դատախազությանը հորդորել ենք ուսումնասիրություն կատարել եւ պարզաբանումներ տալ, թե ովքեր են եւ ինչպես են օգտագործել այդ ռեսուրսները: Եթե կան վատնումներ, թող քրեական գործեր հարուցեն, եւ այդ գումարները վերադարձվեն Արցախին։ Որովհետեւ ՀՀ իշխանություններն այդ կորսված գումարները փորձում են բարդել ամբողջ արցախցիների վրա»։ Երեք տարի լռելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե իբր Հայաստանից միլիարդավոր գումարներ են ուղարկել, արցախցիները մսխել են եւ այսօր չեն կարողանում իրենց հացը հայթայթել։ «Ես համոզված եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, իսկ եթե եղել է նման բան, ապա եղել է Փաշինյանի իմացությամբ կամ անգործությամբ, գումար ուղարկողն առնվազն պարտավոր էր վերահսկել նաեւ դրանց օգտագործման նպատակայնությունը։ Կամ էլ Փաշինյանը մտածված թույլ է տվել, որ Արցախի իր սրտի իշխանությունները մսխեն այդ գումարը, որպեսզի ամբողջ մեղքը բարդի բոլոր արցախցիների վրա»,- ասում է Գալստյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: