Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք ե՞ւս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանին։
«Իհարկե, չի գործում, որտե՞ղ է գործում․ նախորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգայինով ես հավաքել եմ 3 հազար 400 ձայն, այդ սկզբունքով եմ պատգամավոր դարձել»։
Իսկ Սիփան Փաշինյանը, որ տարածքային կառավարման նախարարի խորհրդականն է, նույնպե՞ս ծանոթ-բարեկամ չէ։ «Սիփանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է»։ Դուրս չեկա՞վ, որ ծանոթ-բարեկամ կա։ «Որտե՞ղ տեսաք դա․․․ ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի»։ Չէ, թող նախարար դառնա, բայց կարծես պահակներին ու հավաքարարներին վիրավորեցիք։ «Չվիրավորեցի, քավ լիցի․ խորհրդականը Դուք համարում եք էնպիսի մի պաշտոն, որ եսիմ՝ չգիտեմ ի՞նչ»։
Շատերը կերազեն խորհուրդ տալ նախարարին։ «Նշանակողը ես չեմ»։ Իսկ Թրյուդոյի հետ ընթրիքին Փաշինյանի դուստրը՝ Մարիամիկը, նստել էր նույն սեղանի շուրջ, դա ծանոթ-բարեկա՞մ էր, թե՞ չէ։ «Ես չեմ եղել Թրյուդոյի հանդիպմանը»։ Բա տեսնո՞ւմ եք, Դուք՝ 3․400 ձայն ստացած պատգամավորդ, չեք եղել այդ ընթրիքին, նա եղել է։ «Ես չեմ տեսել, չգիտեմ, ես գնամ ընդմիջման»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում