|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆինլանդիան, լինելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի պաշտոնում, մտադիր չէ նախաձեռնել կազմակերպությունից ՌԴ-ին հեռացնելու գործընթաց: Այդ մասին РИА Новости-ին ասել են երկրի ԱԳՆ-ում:
Ֆինլանդիայի նախագահությունը կսկսվի նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև 2019-ի մայիսի վերջը:
Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:
2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարեցնում է ԵԽ-ում անդամավճարի մուծումը, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Հոկտեմբերի սկզբին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջը: