Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Հոլթգենը հայտնել է РИА Новости-ին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի հետ, որի ընթացքում վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդում և կհեռանա միայն այն դեպքում, եթե մյուս անդամ երկրները քայլեր ձեռնարկեն ՌԴ-ին հեռացնելու համար:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը 2014-ի ապրիլին զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:
2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարեցնում է ԵԽ-ում անդամավճարի մուծումը, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Հոկտեմբերի սկզբին Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջը: