Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը զգուշացրել է ՌԴ-ի` կազմակերպությունից դուրս գալու հավանականության մասին: Այդ մասին նա ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Տիմո Սոյնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Սոնին, իր հերթին, նշել է, որ ՌԴ-ն և Եվրոպայի խորհուրդը միմյանց կարիքն ունեն, սակայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է հավատարիմ լինի սահմանված կանոններին:
Ֆինլանդիայի նախագահությունը կսկսվի նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև 2019-ի մայիսի վերջը:
Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: 2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարեցնում է ԵԽ-ում անդամավճարի մուծումը, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Հոկտեմբերի սկզբին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջը: