|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵՄ խորհրդի անվտանգության և քաղաքականության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի` Եվրոպական խորհրդից դուրս գալու հավանականությունը. հայտնում է АПА-ն:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանում նման նախաձեռնության մասին բարձրաձայնել են ԶԼՄ-ները, որևէ պաշտոնյա այդ մասին չի խոսել:
Այնուհետև նա բողոքել է`ասելով, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում լոբբիստական խմբերը մշտապես աջակցում են Հայաստանին, իսկ Ադրբեջանի վրա` միայն հարձակվում:
«Ես ձեզ անկեծղ և ընկերաբար ասում եմ` եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ապա ոչ ոք ուշադրություն չի դարձնի դրան, իսկ մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Մենք դրանից ո'չ կհարստանանք, ո'չ էլ կաղքատանանք»,- ասել է Ալիևը: