|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր կարող է լուծվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը: Վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն` ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: «Եթե նրանք որոշեն հերթը փոխանցել Բելառուսին, ապա նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը»,- գրում է ռուսական Коммерсантъ-ը:
Թերթը հիշեցնում է, որ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ հարցը կքննարկվի Աստանայում` փակ ռեժիմով, և նշել, որ դիտարկվում է խնդրի լուծման երեք տարբերակ: Առաջինի համաձայն` մինչև 2020-ի մայիսը գլխավոր քարտուղարի պաշտոնում մնում է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը` գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալը, երկրորդի համաձայն` այդ պաշտոնում նշանակվում է Բելառուսի ներկայացուցիչը, երրորդ տարբերակ` ՀՀ-ն պահպանում է այդ պաշտոնը: Երևանը պնդում է երրորդ տարբերակը:
«Ամեն բան կախված կլինի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) Փաշինյանից: Դեռ երկուշաբթի նա անդրդվելի էր»,- «Коммерсантъ»-ի հետ զրույցում նշել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին մասնակցած դիվանագետը: