կարևոր
919 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-09 21:39
Աշխարհ

Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ

Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, փաստացի վկայում են երկրների միջև փոխըմբռնման հուշագրի չպահպանման մասին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը,

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախագահի և այլ ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին արված հայտարարությունները դիտարկում է որպես փոխըմբռնման հուշագրի չպահպանման ուղղակի ընդունում», - նշվում է հայտարարության մեջ;

Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը երկրորդ գիշերն անընդմեջ փոխանակվել են հարվածներով։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմական ենթակառուցվածքներ։ 

Իրանը հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ Թեհրանը հայտարարել է նաև, որ պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Քաթարում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։