կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 19:17
Հասարակություն

Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել

Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը  բախվել է քարերին և կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։