կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 17:30
Քաղաքական

Մարտահրավերներին պատասխանելու կարողականությունից է կախված ամեն ինչ. Ս. Սեյրանյան

Մարտահրավերներին պատասխանելու կարողականությունից է կախված ամեն ինչ. Ս. Սեյրանյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է.
 
«Պրոբլեմ ունենք, և դա ընդունում են գրեթե բոլորը։ Բայց պրոբլեմի ճիշտ ձևակերպում է անհրաժեշտ, հակառակ պարագայում լուծում չենք ունենալու։
 
Շատ կարճ․ ունենք հիմնախնդիր - մարտահրավերներ, որոնց պատասխանելու մեր կարողականությունից է կախված ամեն ինչ․
- Լինելիության մարտահրավեր, գոյաբանական խնդիր՝ անվտանգային բոլոր բաղադրիչներով,
- Ինքնության մարտահրավեր՝ տեսակի, էության, արժեհամակարգային բոլոր բաղադրիչներով,
- Զարգացման մարտահրավեր՝ արդիականանալու և պետությունների մրցակցության մեջ տեղ ունենալու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով։
 
Այս փոխկապակցված, փոխպայմանավորող մարտահրավերներին պատասխանելու գործիքը պետությունն է։ Այսօր այդ գործիքը՝ պետությունն, ունենալ-չունենալու այլընտրանքնի առաջ ենք։ Հետևաբար՝ նոր իշխանության առաջնահերթ խնդիրներն են լինելու․
- Վերականգնել պետությունը՝ որպես վերոնշյալ մարտահրավերներին պատասխանելու գործիք,
- Պետությանն օժտել ազգային գաղափարախոսությամբ և զարգացման ազգային տեսլականով,
- Գույքագրել և օգտագործել երկրի զարգացմանը միտված բոլոր գաղափարները, ռազմավարական ծրագրերը, դրանք իրականացնելու ունակ բոլոր կադրերին։
 
Եթե համամիտ եք, ուրեմն ընտրությունների միջոցով ձևավորեք նոր որակի իշխանություն, որն ունակ է այս ամենն անել»։