կարևոր
814 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-09 19:40
Քաղաքական

Փաշինյանը դարձել ա «անգլուխ ձիավոր»․ Սամվել Կարապետյան

Փաշինյանը դարձել ա «անգլուխ ձիավոր»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին հայտնի է դարձել դատարանի որոշման հրապարակումից հետո, ինչը հարուցել է քաղաքական գործչի և նրա աջակիցների խիստ դժգոհությունը։

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն անդրադարձել է դատարանի որոշմանը, իր քաղաքական ծրագրերին և թիմի աջակցությանը։ «Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ապա հերթով ամեն ինչ անում ենք, դո՛ւք ուշադիր հետևեք։ Այդ գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք. Փաշինյանն այդ մասին նույնիսկ տեղյակ չէր։ Այդ մեխանիզմի գլուխն արդեն չկա, հիմա Փաշինյանը դարձել է անգլուխ ձիավոր»,- նշել է Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են, բայց ոչ նախընտրական շրջանի մասշտաբներով, այլ՝ տարբեր ձևաչափերով։ա