կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 15:17
Աշխարհ

Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթում մեկ մարդ է վիրավորվել

Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթում մեկ մարդ է վիրավորվել

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով երկրում մեկ մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել իրանական հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով։

Մասնավորապես, նա նշել է, որ  Քուվեյթի ՀՕՊ համակարգը որսացել է երեք բալիստիկ հրթիռ, մեկ թևավոր հրթիռ և 10 անօդաչու թռչող սարք։

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը՝ դատապարտելով Իրանի «սարսափելի» հարձակումներն իր տարածքի վրա։

Al Jazeera-ի փոխանցմամբ, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է, և Քուվեյթը «պահպանում է իր բոլոր իրավունքները ձեռնարկելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է իր անվտանգությունը պաշտպանելու և ինքնիշխանությունը պահպանելու համար»։

«Իրանի կողմից բացահայտ ագրեսիաները սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը և խաթարում են հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ​​ջանքերը», - նշվել է հայտարարության մեջ։