կարևոր
745 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-09 18:30
Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի: Այդ մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

16 740 մարդ վիրավորվել է, 17 907-ը՝ զրկվել օթևանից։ 190 շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ 856-ը՝ զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 27 398 մարդ բուժում է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում։ Օգնություն է տրամադրվել 86 794 ընտանիքի, տուժածներին բաժանվել է 9 603 տոննա սննդամթերք։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։

Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: 

Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։