Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ո'չ կանդամագրվի ՔՊ-ին, ո'չ էլ կմասնակցի քարոզարշավին: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին:
«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս պետք է լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի` որևիցե կուսակցության մեջ ներգրավվելը այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Տոնոյանը:
Նա հայտնեց, որ չի առաջադրվի ՔՊ ռեյտինգային ցուցակով: «ՔՊ քարոզարշավին էլ չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ զինված ուժերի դուրս լինելը քաղաքականությունից»,- ասաց Տոնոյանը: