Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետարանը վերանայել է ապրիլի 28-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքն արգելող իր որոշումը եւ արտոնել հանրահավաքը:
«Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից ս/թ. ապրիլի 28-ին նախատեսված միջոցառումը չի կայանալու` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ուժը կորցրած է ճանաչել այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելող 13.04.2011թ. որոշումը և ի գիտություն է ընդունել նույն օրը` ս/թ. ապրիլի 28-ին ժ.16.00-23.00 /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը»,- ասված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: