|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փարիզյան Լուվրի ղեկավարությունը մերժել է Ֆլորենցիայի քաղաքային իշխանությունների խնդրանքը` Ուֆֆիցի պատկերասրահում ժամանակավոր ցուցադրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդա»-ն:
Իտալական մշակույթի մի շարք գործիչներ` հանրահայտ պարուհի, Ֆլորենցիայի քաղաքապետարանի մշակույթի խորհրդական Կարլա Ֆրաչիի գլխավորությամբ, խոստանում են 100 հազար ստորագրություն հավաքել խնդրագրի տակ, որպեսզի աշխարհահռչակ ֆլորենտացու ստեղծագործությունը նախորդ ցուցադրությունից (1913թ.) հարյուր տարի անց դարձյալ հայրենիք վերադառնա:
Ֆրաչիի խոսքերով` ինքը հասկանում է Լուվրի մտահոգությունները. կտավը տեղափոխելու համար հարկավոր են անվտանգության եւ պաշտպանության հատուկ միջոցառումներ, սակայն նա առաջարկում է ֆլորենտացիներին «միասին գնալ Փարիզ եւ խնդրել Ջոկոնդային` վերադառնալ»: