|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանցի հայտնի դերասանուհի եւ բլոգեր Պեգահ Ահանգարանին, ով ձերբակալվել էր հունիսի սկզբին, 58 հազար եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Իրանի իշխանությունները արգելել էին նրան գրառումներ անել Deutsche Welle-ի համար:
Պեգախ Ահանգարանին, որվ հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով եւ հայացքներով, համագործակցում է Deutsche Welle լրատվական ընկերության հետ արդեն մի քանի տարի: 2011-ի հունիսին նա պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որպեսզի բլոգում ներկայացնի իր տպավորությունները Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի կանանց առաջնության մասին, սակայն Իրանի իշխանությունները նրան արգելեցին մեկնել, իսկ ավելի ուշ ձերբակալեցին` առանց որեւէ հիմնավորման:
Լրատվական ընկերության ղեկավարները կարծում են, որ բլոգերի ձերբակալությունը ոչ միայն արտահայտում է Իրանի իշխանությունների` կանանց ֆուտբոլի դեմ լինելը, այլեւ այն, որ նրանք դեմ են Պեգահ Ահանգարանի եւ Deutsche Welle-ի համագործակցությանը: