կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-17 10:26
Քաղաքական

Վերստին խնդրում եմ Լափշինի համաձայնությունը՝ հրապարակելու մեր խոսակցությունը. Ն. Հոխիկյանը կրկին դիմել է հրեա բլոգերին

Վերստին խնդրում եմ Լափշինի համաձայնությունը՝ հրապարակելու մեր խոսակցությունը. Ն. Հոխիկյանը կրկին դիմել է հրեա բլոգերին

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լափշինին։

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝  ցնցող փաստեր ներկայացնելով  պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լափշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին այսօր արձագանքել էր Ալ. Լափշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին:

Ի պատասխան Լափշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։ Այսօր Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել է հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը.

Հերթական անգամ հրապարակային առաջարկ եմ անում' որպեսզի պարզվի, թե ինչ է եղել իրականում և ինչու է ինֆորմացիան այսքան ուշ լույս աշխարհ գալիս, հրապարակային խնդրում եմ Լապշինի համաձայնությունը' հանրությանը ցույց տալու մեր այն խոսակցությունը, ինչը վերաբերում է ՀՀ իշխանության գործողությունների, նրանց հետ քննարկումների, տեղեկությունների ու վախերի, վտանգների մասին։

Ես պատրաստ եմ հրապարակել մեր խոսակցությունները ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային հաղորդագրությունների տեսքով։
Ապահովության համար դրանք ոչ միայն ինձ մոտ են, այլև այլ վայրում ևս պահել եմ։
 
Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին: