|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ընտրական ողջ գործընթացը կազմակերպվելու է գործող ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, իսկ գործող ԸՕ-ն հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպել ընտրությունները. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ գործող ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:
«Հանձնաժողովը գործող ընտրակարգին համապատասխան պետք է իրականացնի ընտրությունների անցկացումը: Ընտրական օրենսգրքի առանձին հարցրերի վերաբերյալ ունեն առաջարկություններ, բայց այսօր, երբ արդեն մեկնարկել է գործընթացը և կա օրենսգիրք, կանոնակարգումներին համապատասխան պետք է իրականացնեն ընտրական գործընթացի կազմակերպումը»,-ասաց Մուկուչյանը:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն ահնգամանքը, որ Երևանի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների մոտ հանգիստ վիճակ է եղել, մարդկանց կուտակումներ չեն եղել՝ Մուկուչյանը պատասխանեց, որ այս փոփոխությունը ոստիկանության, հանձնաժողովների՝ ավելի համակարգված աշխատանքով է պայմանավորված: