Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 1106 անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Հարցման թեմաներից մեկն էլ եղել է Ղարաբաղյան հիմնահարցը: Նավասարդյանն ասաց, որ քաղաքացիներից հետաքրքրվել են, թե, նրանց կարծիքով, որքանո՞վ է հավանական, որ մոտ ապագայում կլինեն պատերազմական գործողություններ, քանի որ, համաձայն մամուլում տարածված հաղորդագրությունների, ադրբեջանական զորքերի կուտակումներ և ակտիվացումներ են նկատվում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հարցվածների 30.5 տոկոսի կարծիքով՝ ավելի շուտ հավանական չէ պատերազմի վերսկսումը, իսկ 29.4 տոկոսի կարծիքով էլ՝ ընդհանրապես հավանական չէ: 27.4 տոկոսի հավաստմամբ` պատերազմի վերսկսումն ավելի շուտ հավանական է, և միայն 8 տոկոսի կարծիքով՝ շատ հավանական է պատերազմական գործողությունների վերսկսումը:
Մեկ այլ հարցի` ո՞ր կառույցը կամ երկիրը պետք է երաշխավորի ՀՀ անվտանգությունը, հարցվածների գերակշիռ՝ 40 տոկոսը պատասխանել է՝ ՀՀ-ն պետք է ապահովի իր անվտանգությունն առանց այլ կառույցների միջամտության: Քիչ տարբերությամբ՝ 39.7 տոկոսի կարծիքով էլ՝ Ռուսաստանը պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը: ՆԱՏՕ-ի հետ հույսեր է կապում հարցվածների 9 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ի հետ՝ 3.9 տոկոսը: