Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատրեազմն Արցախի դեմ: Պատգամավորն այդ առիթով գրել է.
«Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ ,կռվի է ելել հերոսական արցախցիների հետ,շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու,Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ Անմեղ մարդկանց արյուն է հեղվում,թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները,միջազգային կազմակերպությունները։
Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական,նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։
Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։
Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է,բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա,այնպես որ սիրելի՛ երիտասարդներ,կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը։
Համոզված եմ,արդարությունը կհաղթանակի»։