|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է, ընդհանուր առմամբ, 26 հաղորդում։
Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: