Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր թվիթերյան էջում տեղեկացնում է, որ Վիլնյուսում Երևանի 2800-ամյակը կնշվի բացառիկ ձևով։
Դեսպանը տեղեկացրել է, որ այդ առիթով հայկական եռագույնի գույներով են լուսավորվել քաղաքի երեք հիմնական կամուրջները։
«Վիլնյուսը նշում է Երևանի 2800-ամյակը բացառիկ ձևով, լուսավորելով իր երեք կենտրոնական կամուրջները` Հայաստանի եռագույնով: Սա զարմանալի է և գեղեցիկ: Ես խորապես երախտապարտ եմ քաղաքապետ Ռեմ Սիմասիուսին, Վիլնյուսի քաղաքապետարանին և լիտվացիներին»,- իր թվիթերյան էջում գրել է նա: