Երեկ «Եվրո 2016»-ի շրջանակներում Թուրքիա-Չեխիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց Թուրքիայի հաղթանակով` 2-0 հաշվով:
Twitter-ում իբր ամենաշատ հավանության արժանանալուց հետո Թուրքիայի հավաքականի պատվին Էյֆելյան աշտարակը 15 րոպե շարունակ լուսավորվել է Թուրքիայի դրոշի գույներով: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ երրորդ անգամ է, որ աշտարակը լուսավորվում է իրենց երկրի դրոշի գույներով:
Նշենք, որ նախորդ շաբաթ աշտարակը լուսավորվել էր ԼԳԲՏ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի: