Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Երեկ` հունվարի 12-ին, կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը: Նշենք, որ բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված ծրագրերը վեցն էին: Ըստ մարզպետի՝ մինչ վարչապետի մոտ քննարկելը, այդ ծրագրերը քննարկվել էինն տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և հետո արդեն ներկայացվել գործադիրի ղեկավարին:
«Հիմնականում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրեր են: «Գոլդեն գուոթ» ՍՊԸ-ի ծրագիրն էր, որը վերաբերում է այծի պանրի գնմանը, վերամշակմանը, ներկայացվել է այդ ամենի ընդլայնման ծրագիր: Այծաբուծությանը վերաբերող նմանատիպ երկու ծրագիր է ներկայացվել: «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ն էր ծրագիր ներկայացրել՝ էլի ընդլայնման հետ կապված, հիմնականում օրգանիկ պահածոներ և չրամրգեր են առաջարկում արտադրել: Երկու հատ արևային ջերմոցների ծրագիր է, և «Նելսոն» ՍՊԸ-ն զբոսաշրջության զարգացման ծրագիր էր ներկայացնում,` բնակելի քոթեջներ, ձիաբուծարան, ձիարշավարան: Այս ամենը փորձում են ընդայնել»,- ասաց մարզպետը:
Նա կարծիք հայտնեց, որ ներկայացված ծրագրերը կենսունակ են: «Սրանք աշխատող ծրագրեր են, դրանց արտադրանքը սպառման խնդիր չունի: Այսինքն՝ այծի պանիրն ինչքան շատ արտադրվի, այնքան լավ: Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան. պահանջարկը մեծ է»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով. «Նույնը պահածոների գործարանն է և մնացած այլ ծրագրերը: Բոլորին ևս մեկ անգամ հանձնարարություններ տրվեցին որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրվեն բիզնես ծրագրերը: Գործատուներին հրավիրել են քննարկման: Կարծում եմ՝ այս բոլոր ծրագրերն էլ կյանքի կոչվող են, և այս կարգի շատ ծրագրեր ունենք: Սրանք պետք է ուղարկենք տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի գնա կառավարություն և քննարկվի»:
Նշենք նաև, որ քննարկման արդյունքում կլուծվի ծրագրերի համաֆինանսավորման ու վարկավորման հարցը: