կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 08:44
Քաղաքական

Վայոց ձորի մարզպետը կլքի իր պաշտոնը

Վայոց ձորի մարզպետը կլքի իր պաշտոնը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներին փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել։ Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել։ Հիշեցնենք, որ 2012 թ. Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Էդգար Ղազարյանի միջեւ։

 

Մարզպետը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու։ Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն հետեւից կգան, դեմը կկանգնեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»։ Ծառուկյանն էլ հակադարձել էր. «... ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչեւ հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել։ Այս ըթնացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է՝ «ծիրանի ցոգոլ»։ Հնարավոր է՝ Հ. Աբրահամյանի որոշումը պայմանավորված է հենց այս «խնամիական» հանգամանքով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: