|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ի տարբերություն այլ մարզպետերի, ՀՀԿ Խորհրդի, այնուհետեւ ԳՄ նիստից հետո Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինքը մնալո՞ւ է իր տեղում: «Ես իրավասու չեմ ՀՀԿ անունից հայտարարություն անել»,- նշեց նա:
Yerkir.am-ի խնդրանքին` գոնե իր մասով խոսել, մարզպետը պատասխանեց. «Նույնիսկ իմ մասով հայտարարություն կարող է անել կուսակցության մամլո քարտուղարը»: Մեր թղթակցի այն դիտարկմանն էլ, թե` կարծես, անտրամադիր է եւ շփոթված, մարզպետը արձագանքեց, որ սխալ տպավորություն ենք ստացել:
Նա հրաժարվեց նաեւ ասել, թե գո՞հ կամ դժգո՞հ է նախագահն իր կատարած աշխատանքներից: «Ես նախագահի հետ հանդիպման մանրամասների մասին չեմ կարող ասել»,- հայտարարեց երիտասարդ մարզպետը: