|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՌԴ-ն շարունակում է սերտորեն համագործակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին Известия-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Գոյություն ունի միայն մեկ իրական հեռանկար` բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորում: Ադրբեջանցի և հայ ժողովրդի շահագրգռությունը անվտանգության, կայունության և զարգացման մեջ բանակցային գործընթացի հիմք է, որին ամեն կերպ աջակցում է ՌԴ-ն»,- ասել է Կարասինը:
Նա նշել է, որ ՌԴ-ն իր կողմից ձգտում է անել ամեն բան խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու գործում օգնելու համար:
«Մեր այդ դիրքորոշումն անփոփոխ է: Այն ամրագրված է ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է Վլադիմիր Պուտինի` երկու երկրների առաջնորդների հետ վերջերս ունեցած հանդիպումների ժամանակ»,- ասել է Կարասինը: