Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-07-07 10:56
Աշխարհ

ԼՂ հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է. ԱՄՆ-ը մտահոգված է հրադադարի խախտումներով

ԼՂ հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է. ԱՄՆ-ը մտահոգված է հրադադարի խախտումներով

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների կապակցությամբ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է հրադադարի խախտումների առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխա:

«Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ: Մենք ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կոչ է անում կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Մեր քաղաքականությունը հստակ է մնում այդ տարածաշրջանում՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա, ինչը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին հավատարմությունը»,- նշել է Նոյերթը: