| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության արագ կարգավորում է ցանկանում. այսօր Trend գործակալությանը ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
«Հակամարտության կարգավորումը շատ կարեւոր է, սակայն այն հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով: Այդ պատճառով ՆԱՏՕ-ն լիովին հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ընդգծել է նա:
Խոսելով հակամարտության կարգավորման գործում ՆԱՏՕ-ի հնարավոր դերի մասին` Ապաթուրայը շեշտել է, որ քանի դեռ հակամարտության կողմերը համաձայնության չեն եկել հիմնարար սկզբունքների հարցում, այդ գործընթացում որեւէ կազմակերպության կամ երկրի դերի մասին մտածելը վաղ է:
«Պարզ է, որ «սառեցված հակամարտություն» տերմինը իրականում չի արտացոլում իրականությունը: Երկու կողմն էլ հաճախ հայտնում են հրադադարի ռեժիմի խախտման մասին: Կան ծանր կորուտներ զինվորականների եւ քաղաքացիների շրջանում»,- ասել է նա: