կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-06 11:15
Քաղաքական

Արսեն Թորոսյանը գաղտնի նիստում տեսչական մարմնի ղեկավար է նշանակել «իր մարդուն». «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը գաղտնի նիստում տեսչական մարմնի ղեկավար է նշանակել «իր մարդուն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ առողջապահական և աշխատան­քի տեսչական մարմնի ղեկավարի նշա­նակումը ուղեկցվել է հետաքրքիր զար­գացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»: Oրեր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը: Տեսչական մարմնի կառավարման խորհուրդն այդ օրը նիստ է գումարել և քննարկել 2 հոգու՝ Գոհար Փանաջյանի և Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: «Ժողովուրդը» նշում է, որ նիստից բացակայել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը: 

Հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան հա­մալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դե­կան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանն առաջարկել է թեկնածունե­րի առաջադրման գործընթացն անցկաց­նել հայտարարությամբ, որից հետո մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահով­վեր մի քանի թեկնածուի մասնակցու­թյունը մրցույթին և հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնա­ծուն ստանձներ պաշտոնը: Եվ ամենակարևորը՝ Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուները եր­կուսն են, որից մեկին՝ Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանն ինքնաառաջադրվել է: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը՝ առող­ջապահության նախարարը: Այլ կերպ ասած՝ բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմա­նալով նիստի մասին, ինքն իրեն է առա­ջադրել: 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: