|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց ԱԺ նիստի աշխատանքներին խոչընդոտելու վերաբերյալ օրինագիծը, որի համահեղինակներից մեկը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է:
Օրինագծի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Մենք ընդամենը օրենքի նախագիծ էինք բերում` կարգավորելու համապատասխան իրավիճակները: Սակայն սա մեկնաբանվեց, որպես վարչապետի ընտրության ամենահավանական միակ տարբերակի դեմ ակցիա, ինչը այդպես չէր: Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, մենք խնդիր ունեինք ընդամենը ժամանակահատվածի հետ: Այստեղ էլ պարզ դարձավ, որ ժամանակահատվածը պետք է հարմար դառնար մեկ քաղաքական ուժի համար»,- ասաց պատգամավորը: