|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարո՞ղ են, արդյոք, անհրաժեշտության դեպքում Արցախի և Հայաստանի ԱԻՆ-ները հանդես գալ միասնաբար. ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարց ուղղեց ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին:
«Արցախն ու Հայաստանն աշխարհաաղետային նույն գոտում են գտնվում: Աղետները, արտակարգ իրավիճակները քաղաքական քարտեզ չեն հասկանում: Քանի որ քաղաքական սահմաններ Հայաստանի և Արցախի միջև չկան, մենք որպես միասնական համակարգ ենք գործում»,- պատասխանեց նախարարը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է վաղ ազդարարման համակարգերի արդիականացման հարցը: Նախարարն ընդգծեց, որ համակարգն այսօր արդիականացվում է շչակների տեղադրման, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` ռադիո- և հեռախոսակապի կիրառման միջոցով:
Դավիթ Տոնոյանը հավելեց, որ, մասնավորապես, սահմանային բնակավայրերում համակարգերի արդիականացումը ուշադրության կենտրոնում է: