|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։
«Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք ոլորտը բարեփոխել՝ հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին նշել է նախարար Խաչատրյանը։
Նիկշա Բարիշիչը նշել է, որ առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի անասնաբուժության ոլորտը, ինչն իրականացվում է երկրի պահանջով՝ օժանդակելու բացահայտել ոլորտի թույլ, բաց և ուժեղ կողմերը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության համատեքստում։
Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ նախարաությունը պատրաստ է լիարժեք համագործակցության, քանի որ ոլորտի ամբողջական պատկերի գնահատականին տիրապետելն անչափ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անասնաբուծությունը ռազմավարական ուղղություն է Հայաստանի գյուղատնտեսության համար, իսկ առանց անասնաբուժական բարձրակարգ ծառայությունների հնարավոր չէ այս ճյուղի զարգացումն ապահովել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին