կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-26 13:33
Քաղաքական

Անասնաբուժության ոլորտում հնարավոր է անցնեն մասնավոր ծառայության

Անասնաբուժության ոլորտում հնարավոր է անցնեն մասնավոր ծառայության

2017-ին  կառավարությունը հնարավոր է անասնաբուժության ոլորտում անցում կատարի բացարձակ մասնավոր ծառայությանը: Այս մասին այսօր՝ տարեվարեջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ի պատասխան Yerkir.am-ի հարցին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում մի կազմակերպություն պատասխանատվություն է վերցնելու երկրում անասնաբուժական ծառայության մատուցման, այդ թվում` դեղորայքի ներկրման, սրսկումներ և այլնի համար: Իսկ այն խոշորացված համայնքները, որոնք անհրաժեշտ կհամարեն, կարող են անասնաբույժներ ընդունել և վճարել համայնքի անունից:

Նախարարը խոսեց նաև համայնքներում սառնարանային տնտեսությունների ներդրման մասին: Նա հայտնեց, որ Տավուշի մարզում նախատեսվում է 4 ժամանակակից սառնարանային տնտեսությունների կառուցում: «Արդեն ընտրվել են 4-5 համայնքներ, մեկն էլ Ոսկեպարն է»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը. համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի արդյունքում նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրերի իրագործում, այդ թվում` 45 համայնքներում կարիքների գնահատում և համայնքային զարգացման պլանների ստեղծում մասնակցային ինտեգրված մեթոդոլոգիայով, 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում, 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում, 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում, համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, համայնքային փնջերի համար 3 գյուղմթերքների հավաքման կետերի (սառնարանային տնտեսությունների հիմնում, 6 վերապատրաստման դասընթացներ և 7 ուսուցողական այցեր ՌԴ, 10 համայնքային ենթակառուցվածքների վերանորոգում) էներգաարդյունավետության բարձրացում, 50 հա տարածքում ջուր խնայող տեխնոլոգիաների ներդրում, 6 համայնքներում մաքուր և անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովում, լավագույն փորձի փոխանակում մարզի այլ բնակավայրերի հետ։