Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող` Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուրս գալիս նույն վերելակից:
«Երկու ղեկավարները լարված էին և կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք շարունակել են զրույցը դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհի ընթացքում»,- նշվում է ռեպորտաժում:
Ռեպորտաժի հեղինակն այդ կադրերը «սենսացիոն» է որակում:
Անդրադարձ է կատարվում նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարճ զրույցին, որը տեղի է ունեցել նիստերի դահլիճում. «Պուտինը և Փաշինյանը բաժանվում են, սակայն Պուտինը ինչ-որ բան է հիշում և հետ կանչում ՀՀ վարչապետին»:
Փաշինյանը նաև պատասխանում է ռուս լրագրողի հարցին` Հայաստանը նպատակ ունի՞ հետագայում ևս համագործակցել ԱՊՀ շրջանակում, ինչին Փաշինյանը պատասխանում է, որ ՀՀ-ն նպատակ ունի ավելի արդյունավետ համագործակցել ԱՊՀ շրջանակում:
Տեսանյութը դիտել 7-րդ րոպեից: