| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ հայրը 27.09.2018 թվականից գտնվում է եղբոր՝ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող բնակարանում, և երբ 28.09.2018թ. զանգահարել է հոր հեռախոսահամարին, պատասխանել է եղբայրը՝ հայտնելով, որ հայրն այլևս չկա:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է 1957թ. ծնված տղամարդու դին՝ գլխի, կրծքավանդակի և ուսի շրջաններում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի որդին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: