Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Նոր Նորքում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակիչներ Սլավիկ Աղեկյանին ու Արտակ Ջանոյանին։
Մաշտոցի բաժնում օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացվել, որ վերջինիս մեքենայում թմրամիջոց կա։ «Ֆոլքսվագենի» խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակավուն հեղուկով լցված ներարկիչներ։ Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը սուբուտեքս թմրամիջոց է և պատկանում է իրենց։
Նույն օրը, դարձյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Գավառի բնակիչ, 50-ամյա Նիկոլայ Չարվադարյանը։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դարձյալ սպիտակ հեղուկով ներարկիչ, որն, ըստ Չարվադարյանի՝ սուբուտեքս է։
Հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ կասկածանքով բերման ենթարկված տղամարդկանց սուբուտեքսը իրացրել է Երևանի բնակիչ, 47-ամյա Արթուր Պետրոսյանը։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին։
Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ Արթուր Պետրոսյանին էլ թմրամիջոցներն իրացրել է դարձյալ երևանաբնակ Դավիթ Դոլինյանը։ 42-ամյա Դոլինյանը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին։ Բերման ենթարկվելիս նա նետել էր ձեռքի պարունակությունը, որի մեջ, ինչպես հետո պարզվեց՝ ներարկիչներ, ածելի և «8» գրառմամբ դեղահաբի կտորներ էին։
Հարուցվել է քրեական գործ։
Արթուր Պետրոսյանն ու Դավիթ Դոլինյանը կալանավորվել են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են: