|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը:
Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնությանպաշտպանության նախարարությունների ռազմակրթական ոլորտի պատասխանատուները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը:
Նիստի ընթացքում ամփոփվել է Համակարգող կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքը, նախանշվել են հետագա համագործակցությանուղիները: Քննարկվել են նաև կադրերի պատրաստման և ռազմակրթական ոլորտում բազմակողմ փոխգործակցության հարցեր: Նիստի մասնակիցներին է ներկայացվել ռազմակրթական ոլորտում Հայաստանի վարած քաղաքականությունը, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը: