|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար (ԱՄՆ) Դեյվիդ Սքորթոնին և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ) Սաբրինա Լին Մոթլիին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածը.
Հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել.
Դեյվիդ ՍՔՈՐԹՈՆԻՆ
«Սմիթսոնյան» հաստատության
քարտուղար (ԱՄՆ)
Սաբրինա Լին ՄՈԹԼԻԻՆ
«Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ)»,- ասված է նախագահի հրամանագրում: