|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Պարգևն անձամբ Ջորկաեֆին է հանձնել ՀՀ վարչապետը:
«Մեծ պատիվ է: Ֆրանսիան ինձ Պատվո լեգեոնի շնորհի է արժանացրել: Ես գիտեմ, որ որևէ երկրի համար պետական պարգևները շատ կարևոր են: Այս շքանշանը, որը ինձ հանձնվում է Վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է լինելու երկրի համար, և շատ ուրախ եմ լինել այդ երկրի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը: